14 Փետրվարի, 2017

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

Ani Product

«Ամենայն հավանականությամբ՝ շուտով Հայաստանը կրկին կսկսի համալրել իր պահուստները ոսկով: Մեր տեղեկություններով՝ ոսկի պահուստավորելու շուրջ քաղաքական որոշումն արդեն կայացված է: Այդ գործով կզբաղվի Կենտրոնական բանկը:

Ani Product

Թե որքան ոսկի է կուտակվելու, դեռ պարզ չէ: Հայտնի է միայն, որ գործընթացը ունենալու է շարունակական բնույթ: Կենտրոնական բանկը հավանաբար կգնի Հայաստանում արտադրված ոսկու մի մասը: Հայաստանը 2003 թվականին վաճառեց պահուստներում առկա ամբողջ ոսկին` 1.4 տոննա:

Այդ ժամանակ մեկ ունցիայի գինը մոտ 400 դոլար էր: Դա ոսկու ամենացածր գինն է վերջին 14 տարիների ընթացքում: Վաճառելուց անմիջապես հետո ոսկին աշխարհում սկսեց շեշտակի թանկանալ: Ներկայումս մեկ ունցիան 1200 դոլարից ավելի է: Այլ կերպ ասած, ՀՀ-ն ոսկին վաճառեց էժան գնով եւ սկսում է գնել 3 անգամ թանկ գնով»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Լրահոս