22 Նոյեմբերի, 2016

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

Ani Product

«ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն Ազգային ժողովի երկու համարանիշներ ունի: Մեկը՝ 045 ՕՕ 01, կրում է նրան սպասարկող ԲՄՎ ավտոմեքենան, երկրորդը՝ 045 ՕՕ 11, նրան ուղեկցող այսպես կոչված «յաշիկ» մեքենան:

Ani Product

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ մեր զրույցում ասաց, թե տեղյակ չէ, որ ԱԺ-ն Մանվել Գրիգորյանին երկու պետհամարանիշ է տրամադրել: Սա նշանակում է, որ Գրիգորյանին այդ երկրորդ համարը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն է տվել, Գալուստ Սահակյանը պարզապես այն ետ չի վերցրել:

Վերջինս նաեւ համաձայնեց, որ երկրորդ համարը գեներալ Մանվելին «չի հասնում», սակայն չասաց, որ այն ետ կվերցնի: Նշենք, որ ԱԺ-ն յուրաքանչյուր պատգամավորի պետք է ընդամենը մեկ պետհամարանիշ տրամադրի, մինչդեռ տարիներ շարունակ ԱԺ տարբեր պատգամավորներ ու պաշտոնյաներ իրենց հարազատների՝ աղջիկների, տղաների եւ այլոց համար նույնպես կարողացել են նման համարներ ձեռք բերել, ինչն անթույլատրելի է:

Մանվել Գրիգորյանը նաեւ այն եզակի պատգամավորներից է, որն Ազգային ժողովի տարածք է մտնում իր մեքենայով, ինչը կրկին նրան «չի հասնում», եւ ինչի իրավունքը նա կրկին Հովիկ Աբրահամյանից է ստացել: «Որպես գեներալ, որպես պատերազմին մասնակցած ու նաեւ այլ խնդիրների պատճառով թույլատրել ենք, որ մտնի ներս»,- ասաց Գալուստ Սահակյանը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Լրահոս