14 Փետրվարի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզում նախընտրական թեժ մթնոլորտ է, մարդկանց առողջությունն էլ չի դիմանում: Անցած ուրբաթ հանկարծամահ է եղել Արտաշատի ՀՀԿ կառույցի ղեկավարի տեղակալ Գագիկ Բեգլարյանը:

Լուրեր տարածվեցին, թե նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է մարզի ՀՀԿ ղեկավար, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ տհաճ զրույցից հետո։ Լուրերի համաձայն՝ Սերգեյիչը Բեգլարյանին հանձնարարել է աշխատել Հովիկ Աբրահամյանի թիմի դեմ: Շատ չանցած՝ Բեգլարյանի ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մահացել է: Կիրակի Բեգլարյանի թաղումն էր:

«Անհեթեթություն է ու զառանցանք»,- երեկ «Հրապարակ»-ի լրագրողին արձագանքել է Ալիկ Սերգեյիչը՝ վստահեցնելով, որ Բեգլարյանն իր հավատարիմ ընկերն էր եւ այս ծանր օրերին իր հիմնական հենարանը. «Այդ օրը խոսել ենք միայն ջան ու ղուրբան։ 1-2 ժամ հետո եմ լսել, որ վատացել է հանկարծակի, ու տեղափոխել են հիվանդանոց: Անգամ բժշկի հետ եմ կապվել, ասել, որ ընկերս է, բայց հայտնեցին, որ հանկարծակի ինֆարկտ է»:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս