21 Փետրվարի, 2018

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«Կոալիցիա կազմելու վրա ահագին ժամանակ կորցրած Գերմանիան փորձում է շատ արագ վերադարձնել իր դիվանագիտական «ներկայությունը» Մերձավոր Արևելքում, նաև մեր տարածաշրջանում` Հայաստանի վրա լուրջ կենտրոնացմամբ։

Ani Product

Մյունխենյան գագաթնաժողովից հետո գերմանական կողմը Բեռլինում «Հայաստան-ԵՄ զարգացման հեռանկարներ» կոնֆերանս է հրավիրել: Էլ առավել հետաքրքիր է կոնֆերանսին հայաստանյան մասնակցության ձևաչափը. ՀՀԿ` Արմեն Աշոտյան, «Ելք»` Մանե Թանդիլյան:

Այս «դուետը», հիշեցնենք, առաջին անգամ հանդես եկավ Բաքվում, հայտնի թեյախմության շրջանակներում, օրերս էլ ԱՄՆ դեսպանատանը հանդիպել էր ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան և ֆրանսիական համանախագահների հետ, զրուցել ղարաբաղյան կարգավորումից:

Այս «դուետն» էլ հենց առաջիկա օրերին կմասնակցի բեռլինյան կոնֆերանսին` ընդդիմության և իշխանության տեսակետները ԵՄ-Հայաստան հարևանության մասին արտահայտելու «բարձր» առաքելությամբ»:

Լրահոս