22 Նոյեմբերի, 2017
 «Նախագահի հայեցողությամբ լրացուցիչ այդ լիազորությունները կարող են դր­վել նախագահի աշխատակազմի որևէ պաշտոնյայի վրա. այս պահին նման անհրԱԺեշտություն չկա»,- ասաց Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ մեր հարցին ի պատասխան, թե ապրիլյան ընտրություններից հետո նախագահն ինչու ներկայացուցիչ չունի ԱԺ-ում և արդյոք առաջիկայում կունենա: Հիշեցնենք, որ նախագահի ներկայացուցչի «պաշտոնը» հայեցողական է. նա ԱԺ-ից աշխատավարձ չի ստանում, այնուհան­դերձ, թե Գառնիկ Իսագուլյանին, թե Վիկտոր Դալլաքյանին ԱԺ-ում հատկացված էր երկու սենյակ, քարտուղարուհի, նրանց ավտոմեքենան «հավասարեց­ված» էր ԱԺ ղեկավարության «ավտոմե­քենաներին» և կարող էր անարգել մուտք գործել ԱԺ տարածք, չնայած Գ. Իսագուլյան-Հ. Աբրահամյան «անտագոնիզմը» թույլ չէր տալիս, որ Իսագուլյանն օգտվեր այդ արտոնություններից, ի տարբերու­թյուն Վիկտոր Դալլաքյանի: Դալլաքյանի աղմկոտ հրաժարականից հետո, խորհր­դարանական կառավարմամբ պառլա­մենտում, երբ այլևս չկա «ներկայացուցչի անհրաժեշտություն», նախագահի ներկայացուցչի սենյակների դռները փակ են և որևէ նպատակով չեն օգտագործվում»,-գրում է թերթը
:Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Ani Product

Կիսվեք նյութով՝

Լրահոս