12 Փետրվարի, 2017

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Շիրակի մարզն ընդգրկող ընտրական տարածքում ՀՀԿ-ն կառաջադրի ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանին, Արման Սահակյանին, Մարտուն Գրիգորյանին, Մուշեղ Պետոյանին, նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին եւ այլոց՝ ընդհանուր առմամբ՝ 13 հոգի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Ani Product

Նրա խոսքով, Տավուշի մարզն ընդգրկող ընտրական տարածքում ՀՀԿ-ն կառաջադրի Հակոբ Հակոբյանին (Կիլիկիայի Հակոբ), գործարար Գրիգոր Ավարյանին, Հասմիկ Ամիրյանին, նախկին պատգամավոր Վարդան Պետրոսյանին (ԵԿՄ): Գեղարքունիքի մարզն ընդգրկող ընտրական ցուցակում ՀՀԿ-ն առաջադրում է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին (Թունելի Հակոբ), Կարեն Բոթոյանին, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին, Գավառի պետհամալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին, Մարտունու նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանին, Սեւանից Աշոտ Ավետիսյանին եւ այլոց:  Կոտայքի մարզն ընդգրկող ընտրական տարածքում կառաջադրվեն Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, գեներալ Սամվել Սանամյանը, փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը եւ այլք:                                                                             Արագածոտնում առաջադրվել են պատգամավորներ Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, պատգամավոր Մնացական Մնացականյանը, «Հայդուկ» ՀԿ-ի ղեկավար Նաիրի Սահակյանը, Ռոլանդ Հայրապետյանը եւ այլն:             Արմավիրի մարզն ընդգրկող ընտրական տարածքում առաջադրվում են պատգամավորներ գեներալ Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Նահապետ Գեւորգյանը, Ալեքսան Պետրոսյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս) եւ այլն:

Ani Product

Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերն ընդգրկող ընտրական տարածքում ՀՀԿ-ն առաջադրում է Աշոտ Արսենյանին, Նարինե Առաքելյանին, մարզպետ Վահե Հակոբյանին, Ավետ Սարգսյանին, Մուրադ Գրիգորյան Մխիթար Զաքարյանին եւ այլն:                                                                  Ի դեպ, Սյունիքի անունը լսելուց հետո լրագրողներն աշխուժացան, Շարմազանովը  նկատեց. «Աշխուժություն եմ նկատում ձեզ մոտ»։                                                                             Լոռու մարզում ՀՀԿ-ն առաջադրում է ԱԺ պատգամավորներ Կարեն Կարապետյանին, Վահրամ Բաղդասարյանին, Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ), ԵԿՄ-ից Գրիշա Դավթյանին, «Վալես» ընկերության տնօրեն Լուսինե Մեժլումյանին, ռուսական համայնքից Օլեգ Իգնատենկոյին:                                                                                                                 Արարատի մարզն ընդգրկող ընտական տարածքում կառաջադրվեն ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, նախկին մարզպետ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ այլն:

«Մարզեր կան, որ առաջադրել ենք 13 թեկնածու, տեղեր կան, որ այդ թիվը 7-8 է»,-ասաց Շարմազանովը:

Լրահոս