13 Հոկտեմբերի, 2017

Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Հովիկ Աբովյանը: Oրակարգի առաջին հարցով քննարկվեց համայնքների 2017թ. ինն ամսվա սեփական եկամուտների կատարման հարցը, որը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը:

Ani Product

Մարզի 40 համայնքների 2017 թ. տեղական բյուջեների տարեկան նախատեսված եկամուտների հանրագումարը 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 3494.9 մլն. դրամ, որից սեփական եկամուտները՝ 933.9 մլն. դրամ, որը կազմում է ընդհանուր գումարի 26.7 %-ը, ՀՀ պետական բյուջեից տրամադրվող պաշտոնական դրամաշնորհները կազմում են 2457.2 մլն. դրամ, այդ թվում դոտացիան՝ 2349.8 մլն. դրամ, այլ աղբյուրներից հատկացվող դրամաշնորհներ՝ 103.8 մլն. դրամ:

Ani Product

2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 2519.8 մլն. դրամ, որը կազմում է ինն ամիսների նախատեսվածի 97.4%-ը, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 576.0 մլն. դրամ կամ կատարվել է նախատեսվածի 88.6 %-ը, իսկ տարեկան պլանի նկատմամբ՝ 61.7%:39816
2017 թվականի հոկտեմբեր 1-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտները 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել են հավաքագրվել 95.6 մլն. դրամով, այդ թվում գույքահարկի գծով՝ 30.8 մլն. դրամ, հողի հարկի գծով՝ 12.2 մլն. դրամ, տեղական տուրքի մասով՝ 3.9 մլն դրամ, գույքի վարձակալությունից եկամուտներ՝ 10.2 մլն. դրամ, պետական տուրքեր՝ 1.1 մլն դրամ, տեղական վճարներ՝ 72.2 մլն դրամ:
Հողի հարկը 2017 թ. ինն ամսում նախատեսվել է 133.7 մլն. դրամ, հավաքագրվել է 121.1 մլն. դրամ, կամ կատարվել է 90.5 %-ով , իսկ տարեկան նախատեսվածի նկատմամբ կազմել է 65.4 %: Գույքահարկ հավաքագրվել է 212.6 մլն. դրամ կամ կատարվել է 98.4%-ով, իսկ տարեկան նախատեսվածի նկատմամբ կազմել է 64.9 %: Տեղական տուրքերը հավաքագրվել են 26.3 մլն. դրամ կամ կատարվել է 89.8 %-ով, իսկ տարեկան նախատեսվածի նկատմամբ կազմել է 59.2 %:

Գույքի վարձակալությունից եկամուտները հավաքագրվել է 56.3 մլն. դրամ կամ կատարվել է 71.9 %-ով, իսկ տարեկան նախատեսվածի նկատմամբ կազմել է 52.1 %:

 Տեղական վճարները հավաքագրվել են 121.5 մլն. դրամ կամ կատարվել է 79.4 %-ով, իսկ տարեկան նախատեսվածի նկատմամբ կազմել է 56.5 %:
Բոլոր այն համայնքների ղեկավարներին, ովքեր որևէ եկամտատեսակի հավաքագրման ուղղությամբ ունեն նախատեսվածից ցածր կատարողական, մարզպետ Հովիկ Աբովյանը խիստ պատվիրեց հետևողական լինել այդ հարցում: Նա ընդգծեց, որ պետք է ամենօրյա բացատրական աշխատանքներ տանել հողի հարկի և գույքահարկի ապառքներ ունեցող հարկատուների հետ ստեղծված իրավիճակը շտկելու, նախորդ տարիներից առաջացած հողի հարկի և գույքահարկի ապառքները հավաքագրելու ու սահմանված կարգով տեղեկատվական բազա մուտքագրելու, տեղական բյուջեով նախատեսված սեփական եկամուտները կատարելու ւղղությամբ:39808

2016-2017 ուսումնական տարվա արդյունքների և նոր ուսումնական տարվա հիմնախնդիրների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Հասմիկ Խաչատուրյանը: Նա մանրամասն անդրադարձ կատարեց ատեստավորված և տարակարգ ստացած ուսուցիչների թվին, մարզում իրականացվող նախադպրոցական միկրոծրագրերին, օլիմպիադաներին, տարվա ընթացքում կազմակերպված միջոցառումներին, ներառական կրթության խնդիրներին, տեսչական ստուգումներին և դրանց արդյունքում ձեռնարկված միջոցառումներին և կատարեց ընդհանուր առաջադիմության վերլուծություն:

Մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչ Նաիրի Մելքումյանը, շարունակելով հանրակրթական դպրոցների թեման, ներկայացրեց 2017 թվականի ընթացքում աուդիտի ենթարկված կրթօջախներում ուսումնասիրությունների արդյունքներն ու եզրակացությունները: Բոլոր դպրոցներում առկա են թերություններ և բացթողումներ, որոնք հիմնականում կրկնվող են: Տեղեկացվեց, որ դրանք շտկելու վերաբերյալ մարզպետարանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ դպրոցների տնօրենները ուշադիր լինեն և իրենց գործունեությունը ծավալեն օրենքների պահանջներին համապատասխան:
Մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Անի Մելիքսեթյանը ներկայացրեց «ՀՀ տեղեկատվության ազատության մասին» օրենքի այն կետերը, որոնցով կարգավորվում են ՏԻՄ-երի, ինչպես նաև տեղեկատվություն տնօրինող այլ կազմակերպությունների հանրության առջև հաշվետու լինելու մեխանիզմները:
Մարզխորհրդի նիստում քննարկվեցին նաև «ՀՀ Տավուշի մարզում 2017 թվականի ամառային զորակոչի արդյունքների և 2017 թվականի ձմեռային զորակոչի խնդիրների մասին» և «2017թ. նոյեմբերի 5-ին ՀՀ Տավուշի մարզում անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման ընթացքի մասին հարցերը», որոնք համապատասխանաբար ներկայացրին մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Գագիկ Մատինյանը և աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Միշա Մխիթարյանը:

Լրահոս