26 Փետրվարի, 2018

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նախատեսվում է կառուցել ԲԿ-ի նոր շենք՝ արդիական նոր բուժսարքավորումներով հանդերձ:

Ani Product

Ըստ ԲԿ-ի տնօրեն Վարդան Կարապետյանի. «Շուրջ 10 տարի է, ինչ պատկան մարմինների մոտ  բարձրաձայնվում է հիվանդանոցի շենքային անմխիթար վիճակը:

Ani Product

Եվ ահա, կարծես թե սայլը տեղից շարժվում է: Թեև դեռևս կառավարության որոշումը չկա,սակայն կա քաղաքական կամք: 2016 թ-ից ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում է այս հարցը՝  վերազինելու և նորակառույզ շենքով փոխարինելու  Մարտունու ԲԿ-ն:

-Հայտնի է, որ ՀՀ քաղաքաշինության  նախարարությունում  հողհատկացման և նախահաշվարկային գործընթացներ են ընթանում,այսքանն առայժմ,-ասաց  ԲԿ տնօրեն Վարդան Կարապետյանը: Իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում մեզ պատասխանեցին, որ կարճ ժամանակ անց հստակ  կպատասխանեն  մեզ հուզող հարցին:

http://hzham.am/articles/%D5%B4

Կիսվեք նյութով՝

Լրահոս