29 Օգոստոսի, 2017

«Նաիրիտ» գործարանի տարածքում այրվում է էթինոլ լաք նյութը: Այս մասին քիչ առաջ գործարանում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ-Երեւան քաղաքի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը (ֆոտոռեպորտաժ):

Ani Product

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մուշեղ Ղազարյանի խոսքով, հրդեհը մեկուսացվել է, այժմ սառեցման աշխատանքներ են տարվում:

Ani Product

Նա հայտեց, որ արձակվող ծուխը վտանգավոր չէ, սակայն կան փրկարարներ որոնք առաջնային գծում են աշխատում եւ ծխահարվել են: Նրանք առաջին բուժօգնություն են ստացել եւ վերադարձել աշխատանքի:

Մուշեղ Ղազարյանը նաեւ նշեց, որ հրդեհը եւ ծուխը քաղաքացիների, շրջակա միջավայրի, հարակից տների բնակիչների համար վտանգ չի ներկայացնում, այդուհանդերձ, ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս պատուհանները փակ պահել:

Նրա խոսքով, հրդեհի հավանական պատճառներից մեկը ինքնաբռնկումն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել եւ հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը:

Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:

Ժամը 15:00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեկ ավտոսանդուղք եւ տասնմեկ մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ ջոկատից: Դեպքի վայրում է նաեւ ՓԾ Ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը:

News.am

Լրահոս