«Շակալը» փրկեց ՔՊ-ին․ Արթիկում կոալիցիա կազմեցին Փաշինյանի և Բաբայանի կուսակցությունները (տեսանյութ)

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, ինչպես հայտնի է անցողիկ շեմը հաղթահարած որեւէ ուժ բացարձակ մեծամասնություն չի կազմել, ինչը նշանակում էր, որ Արթիկում քաղաքային իշխանությունը ձևավորվելու էր կոալիցիոն սկզբունքով։ Եվ այսպես Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» ու Սամվել Բաբայանին պատկանող «Ազատական» կուսակցությունները համագործակցության հուշագիր են ստորագրել, ինչը ենթադրում է, որ Արթիկում քաղաքապետ կընտրվի ՔՊ-ի թեկնածուն՝ Անանիկ Ոսկանյանը։ Վերջինս հիշեցնենք գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է։ Ոսկանյանը Պեմզաշեն համայնքի ղեկավարն էր, իսկ ՏԻՄ ընտրություններում առաջադրվել էր ՔՊ-ի ցուցակով։

Ani Product
Ani Product

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայնը տարել էր ՔՊ-ն՝ 41, 61 տոկոս, «Միասնական Արթիկ» դաշինքը՝ 23,38, «Հանուն հանրապետության»-ը՝ 13,73, «Ազատականը»՝ 11,92 տոկոս։

Այսպիսով ՔՊ-ի և «Ազատական» կուսակությունների համագործակցության արդյունքում այս երկու կուսկացությունների ձայներն ավելի շատ են լինում, և գործող քաղաքապետ «Միասնական Արթիկ» դաշինքի թեկնածու Մխիթար Վարագյանը քաղաքապետ դառնալու շանսեր չի ունենա։ Նրան չի միանա նաև «Հանուն հանրապետություն» կուսակցությունը։

Հավելենք, որ Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությամբ առաջադրված թեկնածու, գործող փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը, արթիկցիների շրջանում առավել հայտնի է «Շակալ» մականվամբ։