11 Փետրվարի, 2017

 Ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ նշեց, որ կուսակցության նախընտրական ծրագիրը երեքշաբթի-չորեքշաբթի օրերին  արդեն պատրաստ կլինի: Իսկ այսօր ՀՀԿ ԳՄ-ն կազմել է տասներեք ընտրատարաքում ռեյտինգայինով ընտրակարգով առաջադրված թեկնածուների ցուցակը: Համամասնական ցուցակի եւ մնացյալ այլ հարցերին Է.  Շարմազանովն ասաց, որ կանդրադառնան երեքշաբթի երեկոյան կամ չորեքշաբթի օրը: Ուշագրավ է այն, որ ցուցակում ընդգրկված չեն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ գեներալ Մանվել Գրիգորյանը եւ Մհեր Սեդրակյանը:

Ani Product

ՀՀԿ խոսնակը թվեց թեկնածուներից մի քանիսի անունը:

Ani Product

Եվ այսպես` թիվ 1 ընտրատարածքում, որտեղ ներառված են Ավան, Նոր-Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, առաջադրվել են` ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ԵԿՄ անդամ Ղուկաս Ուլիխանյանը եւ այլք:

Թիվ 2 ընտրատարածքում, որը ներառում է Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջանները, առաջադրվել են` ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակը), ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին, Արման Բաբլոյանը` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանի որդին, Արթուր Գեւորգյանը եւ այլք:

Թիվ 3 ընտրատարածքում, որը ներառում է վել են` ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Սամվել Ալեքսանյանը եւ այլք: Կենտրոնում` Հակոբ Բեգլարյանը` Գագիկ Բեգլարյանի եղբայրը եւ այլք: Միայն Երեւանում ՀՀԿ-ն առաջադրել է շուրջ 38 թեկնածու: Իսկ Շիրակում առաջադրվել է ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, կառաջադրվի նաեւ նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Տավուշում կառաջադրվեն`պատգամավորներ Հակոբ Հակոբյանը եւ այլք: Գեղարքունքից առաջադրվում է մարզպետ Րաֆիկ Գրիգորյանը, Կարեն Բոթոյանը, Ռուզաննա Հակոբյանը եւ այլք: Կոտայքից` նախկին բնապահպանության նախարար Արման Հարությունյանը, Սամվել Սանամյանը, Արագածոտնից` Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, միջազգային գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, պատգամավոր Մնացական Մնացականյանը եւ այլք: Արմավիրից` պատգամավորներ Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Ալեքսան Պետրոսյանը, Առաքել Մովսիսիյանը  եւ այլք: Վայոց ձերից` Աշոտ Արսենյանը, Ավետ Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը: Լոռիից` Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արկադի Համբարձումյանը, Գրիշա Դավթյանը եւ այլք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Կիսվեք նյութով՝

Լրահոս