26 Մարտի, 2018

Ով է լինի վարչապետ, նա անկառավարելի դեւ է լինելու, որովհետեւ չի լինելու հակակշռող, փոխզսպող օղակ: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, այսօր՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշել է «Ելք. Խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Ani Product

«Այն լիազորությունները, որ տրվում են վարչապետին, իրականում շատ ավելի վտանգավոր են, քան անձը, ով լինելու է վարչապետ: Եթե դուք էլ լինեք վարչապետ այս լիազորություններով, դուք լինելու եք անկառավարելու դեւ, որովհետեւ չի լինելու հակակշռող, փոխզսպող օղակ: Անգամ հանցանքի դեպքում չի լինելու ձեր ձեռքը բռնող օղակ, որովհետեւ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունն անմիջապես ենթարկվում են վարչապետին։ Նման օրինակ պառլամենտական որեւէ երկրում գոյություն չունի: Այդ անձն ունենալու է բացարձակ իշխանություն եւ այն օգտագործելու է, որովհետեւ ինչու չօգտագործի»,-հայտարարեց նա:

Ani Product

Հարցին, թե ինչ դեր ունի Սերժ Սարգսյանն այն համակարգի մեջ, որի դեմ պայքարում է «Ելք»-ը, Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց. «Ունի շատ լուրջ նշանակություն այդ ամենի մեջ, բայց քանի որ նրանք ունեն ստեղծված համակարգ, ես չեմ կարծում, որ նրան փոխելով ինչ-որ այլ ՀՀԿ-ականով, օրինակ Գալուստ Սահակյանով կամ Սամվել Ֆարմանյանով, ինչ-որ բան կարող է փոխվել, որովհետեւ համակարգն ունի իր կանոնները, եւ դրա դեմ համակարգի մեջ գտնվող անձը չի կարող խաղալ: Պահանջը, որ համակարգի ներսում չլինի սա, այլ լինի նա, ինձ համար անհասկանալի է: Ինձ համար ՀՀԿ-ում չկա վարչապետության որեւէ ցանկալի թեկնածու, իմ համար վարչապետի թեկնածուն մեր թիմի անդամներից է»:

 

Լրահոս