10 Մարտի, 2017
«ՉԻ» տեղեկություններով՝ երեկ Արարատի մարզպետարան են գնացել մարզի Քաղցրաշեն զյուղի բնակիչները, նախորդ տարի իրենց մթերած խաղողի գումարի պահանջով։ Նրանց դիմավորել է մարզպետ Արամայիս Գրիգորյանը, որը ուղղակիորեն հայտարարել է, երբ մթերում էիք Ձեր ապրանքը, ինձ հարցրե՞լ եք, որ հիմա պահանջներ եք ներկայացնում։  «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքացիներին ճանապարհելուց հետո Արամայիս Գրիգորյանը ընդունել է մարզպետարանում գտնվող մարզի ուժային կառույցի ղեկավարներին, ինչպես նաև համայնքապետերին։ Նա համայնքների ղեկավարներին հանձնարարել է ՀՀԿ-ի համար 60 տոկոս ձայն ապահովել։ «Իսկ ով կարողանա 60 տոկոսից ավելի ձայն ապահովել մեր կողմից կարժանանա հատուկ շնորհակալության»,- ասել է Արարատի մարզպետը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ani Product

Լրահոս