16 Նոյեմբերի, 2016

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ իրենք կարող են և միանալ Գագիկ Ծառուկյանին, այնուհանդերձ, «Համախմբում» կուսակցությունում վերապահությամբ են վերաբերվում թե այդ, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձի հեռանկարին` համարելով, որ նույն ջուրը երկու անգամ չեն մտնում, և առավել հավանական են համարում Էդմոն Մարուքյանի և համանման ուժերի հետ ալյանսը:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, որն այս օրերին գտնվում է Քաթարում և հանդիպումներ է ունենում արաբական աշխարհի շեյխերի հետ, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, Սերժ Սարգսյանը նրան ասել է. «Ուզում ես՝ վերադարձիր, ուզում ես` չէ, որոշումը քոնն է»: Բայց նրան ավելի մերձ կանգնած մարդիկ պնդում են, որ վերադառնալու է»:

Ani Product

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Ani Product

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս