19 Դեկտեմբերի, 2016

ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը նոր կահույքի հանդեպ, պարզվում է, «առանձնահատուկ» վերաբերմունք ունի. առաջին քայլը ՊԵԿ-ում սկսել է Հովհաննես Հովսեփյանի հետքերը մաքրելուց:

Ani Product

 ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) գնումների հայտարարագրերը փաստում են, որ կոմիտեն բավական «բծախնդիր» է գույք ձեռք բերելու հարցում: Միայն 2016-ին երկու նախագահ փոխած կառույցը երկու անգամ էլ կահույքի ձեռքբերման գնումների գործընթաց է իրականացրել:

Ani Product

Հաղթանակի զբոսայգու տարածքում միլիոնատերերի շքեղագույն առանձնատներից մեկում բնակվող Վարդան Հարությունյանը,  ի զարմանս շատերի, հետևեց բոլոր հնացած պաշտոնյաների վարքին, և ՊԵԿ-ում պաշտոնավարման առաջին իսկ օրերին ձեռնամուխ եղավ պետության հաշվին «բարեկարգել» սենյակը՝ նոր կահույքով: Երիտասարդ պատգամավորի քմահաճույքը գուցե տանելի լիներ սրանից տարիներ առաջ, երբ բոլոր վարչապետները խոսում էին կոռուպցիայից, ավելորդ ծախսերից, բայց ոչ երբեք ծախսերի օպտիմալացումից: Մինչդեռ ծախսերի կրճատման գնացող վարչապետի նշանակած կադրը, ով Գազպրոմում վարձատրվում էր ամիսը 15 000 դոլար, ակնհայտ կերպով բյուջեի ու հարկատուներիս վրա է ծանրացնում Հովիկ Հովսեփյանի կահույքին չհարմարվելու սեփական քմահաճույքը:

Ինչպես dialogue.am-ին հայտնեցին ՊԵԿ-ից, կահույքը ձեռք է բերվել 2016-ի հոկտեմբերի 27-ին և 28-ին կնքված շրջանակային համաձայնագրերով, որոնց համաձայն՝ բյուջեից կահույքի ձեռքբերման համար ծախսվել է  34 միլիոն 962 հազար 640 դրամ: Կահույքի մեջ հիմնականում տարբեր չափերի և որակների սեղաններ ու գրասեղաններ են ներառված, նաև գզրոցներ, գրապահարաններ ու աթոռներ:

Նշենք, որ 34 միլիոնանոց կահույքը նախատեսված չէր զարրդարելու միայն ՊԵԿ նախագահի սենյակը, նույն գնումների գործընթացով նախատեսվել է  կահույք  հատկացնել ՊԵԿ-ի Իջևանի ՏՀՏ-ին՝ 2016-ի դեկտեմբերին շահագործման հանձնվող նոր վարչական շենքին, ինչպես նաև Երևանի Տիգրան Մեծի 4 հասցե տեղափոխված  ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության աշխատասենյակների կահավորման նպատակով:

Ընդհանուր առմամբ, կահավորվել է մոտ 65 աշխատասենյակ:

Իդեպ, ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանն էլ իր հերթին ՊԵԿ-ում նշանակվելուց հետո անմիջապես անցավ կահավորման «բարդ» խնդրին: Ու չնայած իր հայտարարագրած միլիոնների ու առանձնակի չափերի հասնող  կարողությունների մասին շրջանառվող լուրերի, Հովիկ Հովսեփյանը աշխատասենյակը կահավորեց պետության հաշվին՝  դրա վրա ծախսելով 7 մլն դրամ: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության Հովիկ Հովսեփյանը ՊԵԿ-ը ղեկավարեց ընդամենը 7 ամիս՝ 2016-ի մարտի 3-ից մինչև հոկտեմբերի 10-ը:

Կահույքի ձեռքբերման պայմանագիրը կնքվել էր Ջուլիաննա ՍՊԸ-ի հետ:

15034192_988837217888318_1587305834_o-png

Իդեպ , սա նկատել էր նաև գնումների փորձագետ Արտակ Մանուկյանն, ով իր ֆեյսբուքյան էջով հրապարակեց ՊԵԿ-ի  ծախսերը:

«Նախորդ ՊԵԿ ղեկավարի՝ Հովսեփյանի գալով լրիվ գրասենյակային գույքը փոխելու կարիք առաջացավ, ինչը հարկատուներիս վրա նստեց ավելի քան 7 մլն դրամ, չմոռանանք, որ դա ապրիլյան պատերազմից հենց հետո էր»:

Թե որքանով էր նպատակահարմար առանց այն էլ շքեղ կահույքից հրաժարվել առանց պատճառաբանության, մանավանդ ապրիլյան պատերազմի օրերին, ՊԵԿ-ից մեր այս հարցարումը այդպես էլ մնաց անպատասխան:

Այդուհանդերձ հարկ ենք համարում ներկայացնել գործող և նրան նախորդած ՊԵԿ նախագահների եկամուտները, որոնք չնայած այդ կարողությունների նախընտրեցին ՊԵԿ-ում աշխատասենյակը հարմարավետ դարձնել ոչ թե սեփական եկամուտների, այլ պետբյուջեի հաշվին:

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հայտարարագիրը՝

c362289899d4fce2        3 բնակարան


elev4 2 առանձնատուն


1234      12 հողամաս


images            3 հատ ավտոմեքենա


dogovor_na_remont             309 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս


d03624db15fb4896e3f32662e90b7b23             8 մլն դրամը գերազանցող արժեքով 2 ժամացույց


c_s911691        8 մլն դրամը գերազանցող արժեքով 1 կտավ


Պաշտոնը ստանձնելու պահին՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ, պրն Հարությունյանն ունեցել է  471 հազար 931 դոլարի և 2 մլն 659 հազար 657 դոլարի փոխառություններ: Նրա դրամական միջոցները կազմում են 45 մլն 43 հազար դրամ, 54 հազար 105 դոլար և 110 եվրո: «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնում նա ամսական  ստացել է 13 միլիոն 675 հազար դրամ աշխատավարձ։

Հովհաննես Հովհաննիսյանը ևս ՊԵԿ-ը ղեկավարելու 7 ամիսների ընթացքում ունեցել է զգալի միջոցներ՝ 6 բնակարան, 6 հողամաս, 1 ավտոտնակ, 1 Range Rover 5.0 տեսակի ավտոմեքենա, 8 մլն դրամը գերազանցող արժեքով նկարների հավաքածու: Դրամական միջոցները կազմել են  185 մլն դրամ, դոլարով՝ 1մլն 855 հազար դոլար:

Նա  պաշտոնավարման ընթացքում տրամադրել է 2 միլիոն դոլար փոխառություն՝ տոկոսներով վաստակելով 2 միլիոն դոլար, ևս 9 միլիոն 720 հազար դրամ ստեցլ է  վարձակալության դիմաց վճարներից:

Որպես ՊԵԿ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը ստացել է 5 միլիոն 800 հազար դրամ աշխատավարձ:

Պատրաստեց՝ Զառա Մանուչարյանը

Լրահոս