-2 C
Yerevan
Երեքշաբթի, Նոյեմբեր 12, 2019

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի մեկնաբանությունը՝ Քոչարյան-Օհանյան համագործակցության մասին

6

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2rd.am կայքում հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.

«Այսօր մամուլում շրջանառության մեջ է դրվել մի տեղեկություն, համաձայն որի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործողությունները իբր ուղղորդվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այդ տեղեկությունը բացարձակապես հիմնազուրկ է և չի համապատասխանում իրականությանը: Ակնհայտ է, որ նման «լուրեր» հորինողները, ովքեր, ցավոք սրտի, շարունակում են գործել հասարակական կարծիքի ձևավորման տիրույթում, ոչ միայն անառողջ երևակայություն ունեն, այլև խորապես ստրկամիտ են: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ մեծ ճանապարհ անցած մարդիկ կարող են առաջնորդվել բացառապես սեփական որոշումներով»: