Սաակաշվիլին կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել վերակենդանացման բաժին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել է բանտային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին հայտնում է sputnik-georgia.ru-ն՝ հղում տալով նրա փաստաբաններից Նիկա Գվարամիային:

Ani Product

Սաակաշվիլիի առողջական վիճակը փաստաբանների ներկայությամբ կտրուկ վատացել է: Ինչպես հայտնել է նրա փաստաբան Բեկ Բասիլան՝ հանդիպումից հետո նախկին նախագահը, երբ դուրս էր գալիս սենյակից, սայթաքել է և ընկել։ Դրանից հետո քրեակատարողական ծառայության աշխատակիցները պատգարակով տեղափոխել են նրան։

Ani Product