22 Ապրիլի, 2018

Քիչ առաջ կայացավ Սարգսյան- Փաշինյան հանդիպումը, որը տևեց շատ կարճ։ Սերժ Սարգսյանը, պարզվեց,  ամենևին էլ մտադիր չէր քննարկելու իր հեռացման պայմանները։

Սերժ Սարգսյանը Փաշինյանի հայտարարության ընթացքում ծիծաղում էր, սակայն պատասխանեց բավականին կոշտ. «Դա քննարկում չի, դա շանտաժ է պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել Մարտի մեկից, եթե այդ տոնով պիտի խոսեք, ապա ինձ մնում է մեկ անգամ եւս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ եւ տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է, ընտրեք»:

Փաշինյանը պատասխանեց, որ չի ընդունում սպառնալիքների լեզուն եւ Սերժ Սարգսյանը չի պատկերացնում իրավիճակը, քանի որ Հայաստանում իշխանությունն անցել է ժողովրդին. «Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը չի կարող խոսել»: Սերժ Սարգսյանն ասաց, որ նման պայմաններում ինքը ցանկություն չունի շարունակելու խոսակցությունը և հեռացավ։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս