19 Հունվարի, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ani Product

«Սերժ Սարգսյանի դեմ հարձակման նոր փորձ է ծրագրվել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ԱԱԾ-ի կողմից այդ ծրագրի բացահայտումից հետո ուժեղացվել է Բաղրամյան 26-ի եւ, առհասարակ, Ս. Սարգսյանի անվտանգության հսկողությունը: ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսելով այս մասին, ասաց. «Ուղղակի մենք մեր գործառույթները իրականացնում ենք ամբոջ ծավալով: Մեկին կարող է դա դուր չգա, բայց մենք նորմալ մեր աշխատանքային պրոցեսը իրականացնում ենք»: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ Ս. Սարգսյանն այս տարի հունվարի 5-ին անսպասելի մեկնեց արձակուրդ: Պաշտոնական արարողակարգի համաձայն՝ երկրի նախագահը եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հունվարի 6-ին Էջմիածնում մասնակցում են Սուրբ Ծննդյան պատարագին, մինչդեռ այս տարի Ս. Սարգսյանը ներկա չէր: Շրջանառվող լուրերի համաձայն՝ նրա անսպասելի արձակուրդը կապված է առողջական խնդիրների հետ: Իսկ գուցե նրան մեկուսացրել են` հնարավոր վտանգը չեզոքացնելո՞ւ համար»:

Ani Product

Կիսվեք նյութով՝

Լրահոս