mnews

24 Նոյեմբերի, 2016

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հաստատել է, որ մարզի մի շարք համայնքների ղեկավարներ այս օրերին վարկեր են ձևակերպում, որպեսզի մարեն մարզպետարանի պարտքերը:

«Իսկ խնդիրը պարզեցինք՝ կապված է այն բանի հետ, որ բնակիչները չեն կարողացել համայնքին վճարել սերմացուի կամ դիզվառելիքի գումարները, և ստիպված գյուղապետերն են նրանց փոխարեն վարկ վերցնում»,- ասել է մարզպետը:

Թե ինչու են Սյունիքի մարզի համայնքապետերը վարկ վերցնում՝ գյուղապետարանների պարտքերը մարելու համար, մարզպետի պարզաբանումը փոքր-ինչ թերի է:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Նշենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն արդեն քանի տարի է` մատչելի դիզվառելիք, պարարտանյութ, նաև սերմացու է բաժանում հողօգտագործողներրին, իսկ այն, որ գյուղաբնակներին այդ ամենը առանց վճարելու էր տրվում, նման փաստ չկա:

Կարող ենք հավելել, որ Հայաստանում դժվար թե լինի մեկ համայնքապետարան, որը բյուջեի հետ կապված խնդիրներ չունենա, և դա հաճախ կապված չէ հարկերի, տուրքերի կամ այլ վճարումների հետ. դա այս կամ այն կերպ հավաքագրվում է: Իսկ թե ինչու են վարկ վերցնում կամ կարելի՞ է արդյոք, որ համայնքապետը վարկ վերցնի համայնքի բյուջեի համար, այս պարագայում երևի թե կարելի է: Միանշանակ է, սակայն, որ սերմացուի և դիզվառելիքի համար չէ, այլ բյուջեի ճեղքվածքը փակելու, հակառակ դեպքում համայնքապետերն այլոց պարտքերը չէին վճարի:

 

Լրահոս