22 Նոյեմբերի, 2016

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը:

– Տիկին Համբարձումյան, նոր կառավարությունից ի՞նչ ակնկալիքներ ունեք: Վարչապետը խոսում է հավասար ներդրումային պայմանների անհրաժեշտության մասին: Ի՞նչ եք կարծում՝ կառավարությանը կհաջողվի՞ Հայաստանում ներդրումային դաշտը բարելավել:

– Նախևառաջ ես կուզենայի, որ նոր կառավարության ուշադրությունը հրավիրեինք նրա վրա, թե ինչու են նախկին ներդրողները վերադարձել: Եթե կարողանան նախկին ներդրողների իրավունքները վերականգնել, ներդրողները կշատանան, որովհետև կտեսնեն, որ նախկին անօրինականությունները վերացվում են:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

– Իսկ Դուք տեսնո՞ւմ եք նման կամք, կարո՞ղ է այս համակարգը նոր կառավարությանը նման հնարավորություն տալ:

– Իմ կարծիքով՝ այո:

– Այսինքն՝ նոր վարչապետի քայլերը հուսադրո՞ղ են:

– Նա կարողացավ փոխել լճացած նախարարներին, որոնք կարծում էին, թե իրենց ճակատին գրված է հավերժ պաշտոնյա: Բայց կարծում եմ՝ դեռ բավականին փոփոխություններ անելու դաշտ կա կառավարության կազմում: Եթե բոլորս վարչապետին աջակցենք, կարծում եմ՝ կկարողանա ներդրումների նոր դաշտ ստեղծել, բայց հինը ի մի բերելով: Տարբեր երկրների թերթեր կան ձեռքիս տակ, որտեղ գրված է, որ Հայաստանում ներդրումներ չի կարելի անել, խլում են, «գցում» են:

Շարունակությունն՝ այստեղ

Լրահոս