Վիտալի Բալասանյանին պաշտոն կտան

 Hraparak.am -ի տեղեկություններով՝ Ղարաբաղի հերոս Վիտալի Բալասանյանը նշանակվելու է ԼՂՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Նա այս պաշտոնում փոխարինելու է Վիկտոր Քոչարյանին, որն աշխատել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Փաստորեն, ապրիյան պատերազմում, ապա Սասնա ծռերի դեպքերի օրերին մատուցված ծառայություններն ըստ արժանվույն գնահատվել են: