25 Հունվարի, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելու  հայտարարության շուրջ զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

Ani Product

«Հովիկ Աբրահամյանն ինքն է որոշում այդ խնդիրը:  Յուրաքանչյուր ոք,  յուրաքանչյուր անձ, Հայաստանի հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր դիրքորոշումների մեջ:  Եվ ինքն է կայացնում իր որոշումը,  ինքն է որոշում իր քաղաքական  ճակատագիրը»,-ասել է Վ. Բաղդասարյանը:

Ani Product

Հարցին՝  Հայաստանի հանրապետական կուսակցության  ղեկավարությունը  ներքին քննարկումներ չի՞  անցկացրել՝  փորձելով հասկանալ, թե ինչն է պատճառը, որ կուսակցության շարքերը  սկսել են նոսրանալ, նա պատասխանել է.«Նման քննարկումներ տեղի չեն ունեցել: Երբ որ դիմումը կներկայացվի պարոն  Աբրահամյանի կողմից,  նոր կանդրադառնանք այդ հարցերին»»:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս