3 Մարտի, 2018

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեռ փետրվարի սկզբին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին, ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին (հաղորդավարուհի Դինա Ակոպովնա,– խմբ.) և Հրաչյա Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար: Ըստ մեղադրանքի՝ նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ:

Մարտի 1–ին հերթական ու բավականին խիստ հայտարարություն եղավ՝ այս անգամ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան կողմից:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Հայտարարությունների ֆոնին հետաքրքրական մի հանգամանք կա: Հետախուզման մեջ գտնվող անձը, այս պարագայում հաղորդավարուհի Դինա Ակոպովնան, այդուհանդերձ Հայաստանում շարունակում է գործունեություն ծավալել: Նա շարունակում է ոչ միայն աշխատել Հայաստանում, այլև սոցիալական ցանցերում պարբերաբար «check in» է լինում իր աշխատանքի վայրում: Սա բացահայտ ուղենիշ է նրա գտնվելու վայրի մասին, ինչից հետախուզվող անձը, փաստորեն, չի խուսափում: Երևույթը, սակայն, հետախուզման մեջ գտնվող անձի դեպքում մի փոքր տարօրինակ է: Նա ակտիվորեն նաև լուսանկարներ է հրապարակում»:

 

past.am

Լրահոս