Փաստաբանների պալատում խորհրդի ընտրությունների հաշվարկն ավարտվել է այսօր: ՓՊ նոր խորհուրդը ձեւավորվել է առավելագույն քվե ստացած առաջին 12 թեկնածուներից, նրանք են 1. Բաբայան Սիմոն Ալբերտի 2. Առուստամյան Մելանյա Սարգսի 3. Մեժլումյան Կարեն Սուրիկի 4. Ղազարյան Արայիկ Գառնիկի 5. Խուրշուդյան Տիգրան Սուրենի 6. Հարությունյան Հարություն Գագիկի 7. Սարդարյան Կարեն Հեկտորի 8. Սիմոնյան Տարոն Վարդանի 9. Հարությունյան Նելլի Ղուկասի 10. Աղաջանյան Կարապետ Սուրենի 11. Ասատրյան Սեդրակ Գառնիկի 12. Անանյան Հրանտ Սերգեյի Ընտրված 12 անդամները քարոզարշավին մասնակցել են մեկ թիմով, նրանց պայմանականորեն կարելի է անվանել ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի թիմակիցները: ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի թիմակիցներից ոչ ոք չի ընտրվել խորհրդի կազմում: Ֆեյսբուք սոցիալական ցանցում փաստաբանները շնորհավորում են միմյանց: Ռուբեն Սահակյանի թիմակիցներից մեկը` Տիգրան Աթանեսյանն էլ հետեւյալ գրառումն է կատարել: «Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունները հաստատեցին իմ այն միտքը, որ Պալատ փաստացի գոյություն չունի, դա «փաստաբանական վարչություն» է, որն իր էությամբ մեծագույն և իրական սպառնալիք է փաստաբանության գաղափարին։ Ավելի մանրամասն և ամփոփ հայտարարությամբ ես և իմ գործընկերները հանդես կգանք վաղը։ Շնորհակալ եմ մեկ առ մեկ ինձ քվեարկած փաստաբաններին, ձեր ձայները ապացուցում են, որ փաստաբանությունը այս երկրում կարող է ունենալ այլ ապագա, քան նախագծված է որոշ շրջանակների կողմից» Հիշեցնենք, որ խորհրդի անդամի ընտրություններին մասնակցելու համար առաջադրցել էր 39 փաստաբան: Գործող անդամները, բացառությամբ երեքի՝ Նիկոլայ Բաղդասարյանի, որը պատգամավոր է ուզում դառնալ, Մարտուն Փանոսյանի և Ռուբեն Հակոբյանի, կրկին առաջադրվել են։ Նախկին խորհրդից առաջադրված թեկնածուներից այս անգամ չեն ընտրվել Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Լիպարիտ Սիմոնյանը: Հայաստանում 1779 փաստաբան է գրանցված, որից քվեարկությանը մասնակցել է 1163-ը: Նյութի աղբյուրը ` hraparak.am
Լրահոս
-
Սերժի Վաչոյին փոխարինելու է եկել Նիկոլի Գռզոն
-
Վիճաբանություն՝ Վարդենիսում. հնչել է կրակոց
-
Արցախի ղեկավարությունը ցուցակագրում է, թե ժողովրդին որտեղ տարհանի՝ Ստեփանակե՞րտ, թե՞ Երևան
-
Արաբկիրի թաղապետարանի շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ․ կա մեկ զոհ և մեկ տուժած
-
Ադրբեջանը հաստատում է` գերության մեջ է 38 հայ, մինչդեռ պետք է լինի ևս 26 զինվորական. Վլադիմիր Կարապետյան
-
«Հրապարակ». Փարամազյանը որոշել է «Փարսյան-2» անել
-
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված․ պաշտպանների բողոքը մերժվեց
-
Հայաստանի կառավարությունը թաքցնում է, որ համաձայնած է եղել ժամկետից շուտ հանձնել Լաչինը. «Սիվիլնեթ»
-
Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում
-
Երևանում բնակարանների գների մասին․ կրկին բարձրացել են․ «Ժողովուրդ»
-
Խաղաղության օրակարգը ֆեյք է․ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի 2014 թ-ի գրառումները ֆեյսբուքում
-
ՖՈՏՈ. Ով է Սևանի ափին շքեղ առանձնատուն կառուցող արտոնյալը. բացահայտում. «Ժողովուրդ»
-
Դաշնակցական գյուղապետն ինչպես է հանդուրժում Աղավնոյի հանձնումը. «Ժողովուրդ»
-
Պարեկին կարող է մեղադրանք առաջադրվել. Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է. «Ժողովուրդ»
-
Երիտասարդները հայհոյել ու խփել են պարեկներին, վնասել մեքենան (տեսանյութ)
-
Երևանի փոխքաղաքապետն ընդունել է Լոս Անջելեսի քաղաքապետի երիտասարդ դեսպաններին
-
Նախագահը Վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների նախագահների է նշանակել
-
Գերիների ծնողները նստացույց են անում կառավարության շենքի մոտ
-
Վահագն Վերմիշյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ
-
Լաչինի միջանցքի նոր ճանապարհն ադրբեջանցիներն ավարտել են. Նաիրի Հոխիկյան
-
«Տեսնենք՝ ընդդիմությունը որքանով է պատրաստ իր պայքարը տեղափոխել Աղավնո ու Բերձոր»․ Ա․ Կոստանյան
-
Ինչո՞ւ չեն գնվել Ալեն Սիմոնյանին սպասարկող 4 նոր Toyota մեքենաները
-
Աղավնոյի հայտնի նկարի տղան է՝ Իսախանյան Արմենը
-
Նոյեմբերի 9-ի հայտարարությունով չկա Բերձորը հանձնելու, հայաթափելու մասին խոսք. Իշխանյան
-
Պարտքը կտրուկ թանկացել է և հասել գրեթե 10 միլիարդ դոլարի
-
Ավտովթար Արարատի մարզում. 33-ամյա վարորդը 07-ով բախվել է կայանված Opel-ին, ապա հացի փռի շինության պատին. կա վիրավոր
-
Արցախում նորից արյուն է թափվում. Ռուբեն Վարդանյանը դիմել է աշխարհի հայությանը
-
«Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրավիճակը լուրջ է՝ Ադրբեջանից նամակ ենք ստացել. Աղավնոյի համայնքապետ. 24News
-
Բերձորի բնակիչները ցանկանում են այրել իրենց տները. 24News
-
Արարատի մարզում Nissan Murano-ով վթարի ենթարկված վարորդը եղել է 13 տարեկան․ մանրամասներ