mnews

6 Հունիսի, 2018

ՀՀ քննչական կոմիտեում այսօր՝ հունիսի 6-ին, տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Օրակարգում ընդգրկվել եւ քննարկվել է երկու հարց.

ՀՀ քննչական կոմիտեում 2017թ. ընթացքում կատարված ծառայողական քննությունների արդյունքների ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաեւ 2017թ. ընթացքում քրեական գործերով հսկող դատախազների ցուցումների եւ որոշումների (այդ թվում՝ քննիչներին վարույթից հեռացնելու մասին որոշման), դրանց վերաբերյալ քննիչների գրավոր առարկությունների, քրեական գործերով քննչական բաժնի պետերի կողմից իրենց անմիջականորեն ենթակա քննիչներին տրված ցուցումները դատախազներին բողոքարկելու պրակտիկան: Նշված հարցերի ուսումնասիրությունն ու ամփոփումը նախատեսված է եղել  ՀՀ քննչական կոմիտեի 2018 թվականի աշխատանքային ծրագրով։

Վերոնշյալ թեմաների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Ա.Ղամբարյանը, ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության  պետ Գ.Նավասարդյանը, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Գ.Մարկոսյանը:

Քննարկման արդյունքներով ՀՀ ՔԿ նախագահը տվել կոնկրետ հանձնարարականներ՝ արձանագրված խախտումները վերացնելու եւ նախաքննության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

kotayk

Լրահոս