14 Սեպտեմբերի, 2021

ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ–ում պտասխանելով ԱԺ պատգամավորների հարցերին, անդրադարձավ նաև լուրերին, թե այդ պաշտունում իր նշանակվելուց հետո իր որդու համար 600 000 դոլարով առանձնատուն է գնել Երևանի Կասկադ համալիրի հարակից հատվածում։

«Այդ շենքը կառուցել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը։ Փողերն էլ կամ իրենք են տվել, կամ չեն տվել։ Ես տեղյակ չեմ, իրենց հարցրեք»,– ասաց Ջհանգիրյանը։
Քիչ անց նաև հստակեցրեց, որ այդ տունն իր որդու ընտանիքը ձեռք բերել հիփոթեկային վարկով։

ԲԴԽ-ն մերժեց Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը
«Ոչ էլ Սուքիասյանն է վճարել»,– ասաց նա` հավելելով, որ որդին իր ընտանիքով ապրում է առանձին, ունի երկու երեխա։ Կինն էլ Խաչատուր Սուքիասյանի եղբոր դուստրն է։

Հարցուպատասխանի ժամանակ Ջհանգիրյանը պատասխանեց նաև իր մեկ այլ տան` Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հարակից հատվածում գտնվող առանձնատան մասին հարցին, որում, ի դեպ, վարձակալությամբ տեղակայված է ՀՀ–ում Իրաքի դեսպանությունը։

Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ այս տունը ևս իրեն չի պատկանում, այլ որդուն, և Իրաքի դեսպանատունն էլ այն վարձակալել է ոչ թե իրենից, այլ իր որդուց։

kotayk

Լրահոս