2 Մարտի, 2017

Ապրիլի 2-ից հետո 3 կա…Հարգելի հայրենակիցներ, այսօր թերթերից մեկը գրել էր, որ ես ընտրակաշառքի յուրօրինակ տարբերակ եմ գտել և այդ անանուն լուրեր տրամադրողների կողմից հանրության հարթակ է նետվել մի տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը: Նախ, ես ոչ մի կապ չունեմ GoodWin խաղային ապարատների հետ, երկրորդը՝ սևանցիներն ինձ ձայն կտան անցած 5 տարիների ընթացքում իմ կողմից կատարած աշխատանքների համար: Եթե ինչ-որ մեկին չի գոհացնում իմ բարձր վարկանիշը Գեղարքունիքի մարզում, խորհուրդ կտամ դուրս գալ սուտ տեղեկություններ տարածելու գործընթացից և զբաղվել սեփական վարկանիշի բարձրացմամբ… Այդ հոդվածի հետևում, այո, տեսնում եմ որոշ մարդկանց ականջները, բայց դաստիարակությունս թույլ չի տալիս իջնել իրենց մակարդակին: Ապրիլի 2-ից հետո 3 կա

ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյան

kotayk

Լրահոս