6 Հունիսի, 2018

Արսեն Հարությունյանն ազատվել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից:
Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝ Արսեն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

kotayk

Լրահոս