23 Նոյեմբերի, 2021

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանությունն իր բանուգործը թողած՝ դրել «պադստավնոյ» դեմքեր է հավաքագրում, որպեսզի տարբեր ճգնաժամային իրավիճակներում մարդկանց «զբաղեցնի»։

Ինչ լեզվով ասենք, որ սրանք հասկանան՝ քաղաքական, հասարակական դեմքերի նկատմամբ քրեական գործեր հարուցելով, մեղադրանք առաջադրելով աղմուկ բարձրացնել այլևս չի ստացվում։

Եթե նույնիսկ թիրախում Սերժ Սարգսյանն է, մեկ է՝ իշխանության ավանդական մեթոդներն այլևս չեն աշխատում, որովհետև շանտաժի, սպառնալիքի կամ մեկ այլ լեզվով նախագահի վրա ազդելու որևէ հնարավորություն չկա»։

kotayk

Լրահոս