26 Սեպտեմբերի, 2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրություններին ևս կգնա միայնակ:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց, որ իր կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում կկայացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանձին. «Մեր ցուցակում կընդգրկվեն հանրային գործիչներ, մասնագետներ, փորձագետներ, մարդիկ, ովքեր քաղաքական հավակնություններ ունեն և իրենց անցած ճանապարհը հայտնի է»:

Նրա խոսքով՝ ՔՊ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններից ևս ակնկալում է նույն պատկերը, ինչպիսին ստացվեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում. «Դա հեղափոխության տրամաբանության մեջ է, որովհետև մենք ի վերջո նպատակ ունենք կազմալուծել կոռումպացված քաղաքական և տնտեսական համակարգերը և դրա համար պետք է ստանանք քաղաքացիների ձայների մեծամասնությունը»:

Ինչ վերաբերում է խորհրդարանական խմբակցությունների հետ սպասվելիք բանակցություններին, ապա Նազարյանը նկատեց, որ պետք է գտնել ԱԺ-ն առանց վարչապետի հրաժարականի լուծարելու տարբերակ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

kotayk

Լրահոս