28 Հունվարի, 2017

«Ժողովուրդը» գրում է. «մեր տեղեկություններով՝ խիստ լարվել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հարաբերությունները: Մ. Պողոսյանն ԱԺ ընտրություններում պատրաստվում է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Ավան, Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում եւ իր նախընտրական շտաբի համար սկսել է տարածքներ փնտրել նաեւ Ավան համայնքում:

Սակայն այդ փաստը դուր չի եկել Տարոն Մարգարյանին, որը եւս աներորդու` ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նույն ընտրատարածքում: Ու ստացվում է, որ չնայած ՀՀԿ-ից արված զգուշացումներին՝ Քեթրինի Միհրանն Ավանում խանգարում է նրանց: Տարոն Մարգարյանն էլ հրահանգել է Ավանում Մ. Պողոսյանին շտաբի համար վարձակալությամբ տարածքներ չտալ:

Պողոսյանն էլ փորձում է այս օրերին գրասենյակի համար տարածք գնել, որպեսզի որեւէ սեփականատեր Տարոն Մարգարյանի, հետեւաբար նաեւ ուժային կառույցների հետ խնդիրներ չունենա»: Կարդացեք թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս