27 Հունվարի, 2017
Էրուբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի աշխատանաքից ազատումը գալիս է հաստատելու օրեր շարունակ շրջանառվող լուրերը, որ Էրեբունու պատգամավոր Մհեր Սեդրակյանը` նույն ինքը լեգենդար Թոխմախի Մհերը, լքում է ՀՀԿ-ն ,իսկ նրա որդին` Դավիթը, պատրաստվում է պատգամավոր ընտրվել ոչ թե ՀՀԿ հովանու տակ,այլ` Գագիկ Ծառուկյանի:
 
Եվ հաշվի առնելով, որ էրէբունու թաղապետը Մհեր Սեդրակյանի բարեկամն էր` բնականաբար նա լքում է իր պաշտոնը ավելի նվիրական ՀՀԿ-ականի: Հետաքրքիր է տեսնել վարչական ռեսուրսներից զրկվող Մհեր Սեդրակյանը (վստահաբար վարչական պաշտոններից կազատվեն Մհեր Սեդրակյանին հավատարիմ բոլոր պաշտոնյանները) կարողանալո՞ւ է որդու համար ձայներ հավաքել :
 
Ի դեպ, պետք է նշել , որ Դավիթ Սեդրակյանը լավ կրթություն ստացած բանիմաց երիտասարդ է ,ով ունի մեծ ընկերական շրջապատ և հարգանք է վայելում տարբեր բնագավառի մարդկանց մոտ:
 

 

kotayk

Լրահոս