4 Նոյեմբերի, 2016

Սերժ Սարգսյանի նոյեմբերի 2-ի խորհրդակցությունը և անդրադարձը «կարմիր գծերին» բուռն արձագանք է գտել հասարակության շրջանում: Հանրությունը հատկապես քննադատում է նախագահի այն հայտարարությունը, որտեղ վերջինը նշում է՝ «ընկերությունները որոշակի ֆինանսական խնդիրներ են լուծել, և ժամանակն է, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն պետական կառույցների կողմից», քանի որ համաձայն շրջանառվող լուրերի, «կարմիր գծերի» և արագաչափերի բիզնեսը պատկանում է ՀՀ նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանին ու ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին: Ասում են` ՀՀ նախագահի այս քայլը ժամանակավոր բնույթ է կրում` պայմանավորված նախընտրական շրջանով: Ասում են նաև, որ «կարմիր գծերը» նվիրելու դիմաց Միհրան Պողոսյանը կազատվի օֆշորային հետաքննումներից և կդառնա պատգամավոր:

mamul.am

 

kotayk

Լրահոս