12 Նոյեմբերի, 2021
Կապանում նոյեմբերի 14-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իշխանական ՔՊ-ն ակտիվ քարոզարշավ է իրականացնում։ ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանի քարոզարշավին է միացել անգամ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ով Կապանում մասնակցում էր նաև նոյեմբերի 11-ին նախընտրական հանրահավաքին։ Այս մասին գրում է 1in.am-ը:

 Ի դեպ, դեռևս մի քանի օր առաջ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ հենց Պապիկյանի՝ օրեր առաջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելության ժամանակ որոշվել է կոմբինատում նշանակումների ու կադրերի հարցը վստահել ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանին։

1in.am-ի տեղեկությունների՝ իշխանական ՔՊ-ն հարցումներ է անցկացրել Կապանում, հասկանալու ու գնահատելու իրենց թեկնածուի իրական շանսերը։ Սոցհարցումների համաձայն ՔՊ-ական թեկնածուի՝ Դավիթ Դանիելյանի ընտրություններում հաղթելու շանսերը գնահատվում են 56-60 տոկոս, իսկ վերջինիս հակառակորդի՝ Գևորգ Փարսյանի շանսերը ըստ սոցհարցումների գնահատվել են 44-40 տոկոս։

Ընդ որում, սոցհարցումների արդյունքների ու իշխանական թեկնածուի արդեն բարձր վարկանիշի վրա ազդել է այն փաստը, որ Փարսյանն ամեն կերպ խուսափեց Դավիթ Դանիելյանի հետ բանավեճից, ինչով էլ ավելի ամրապնդեց ՔՊ-ական թեկնածուի դիրքերը։

kotayk

Լրահոս