8 Նոյեմբերի, 2016

Ինչես հայտնի է, նախօրեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ այցելել է  Սյունիքի մարզի և հանդիպել համայնքների ղեկավարներին: Հանդիպման հիմնական նպատակն է քննարկել մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

Ըստ մամուլում եղած տեղեկատվության,հայտնի է,որ վարչապետի՝մարզ այցելելուց առաջ արվել է ամեն ինչ ,որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա)  վարչապետի աչքին չերևա : Մարզային բոլոր հանդիպումներին Սուրիկ Խաչատրյանը չի երևացել:

Փոխարենը վերջինս,ըստ մեր ունեցած տեղեկությունների,հենց վարչապետի այցի օրը,կարելի է ասել վարչապետի «ինադու» կազմակերպել է ՀՀԿ խորհրդի նիստ,մեկտեղելով Սյունիքի մարզի ակտիվ հանրապետականներին:

kotayk

Լրահոս