29 Օգոստոսի, 2018

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել 13 քաղաքական սուբյեկտ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին լրագրողներին ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: «Առաջադրման վերջնաժամկետն ավարտվել է այսօր ժամը 18:00-ին, եւ ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել 13 քաղաքական սուբյեկտ՝ 9 կուսակցություն եւ 4 դաշինք»,- ասաց Արմեն Սմբատյանը:  Նա ներկայացրեց բոլոր քաղաքական ուժերին՝ այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ նրանք հայտ են ներկայացրել ԿԸՀ: Դրանք են՝ Ռեֆորմիստների կուսակցություն, «Ժառանգություն» կուսակցություն«Լույս» դաշինք«Երեւանի հանրություն» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Հայք կամ Հայկազուններ», «Հայաստանի ժողովրդավարական, ազատական միություն» կուսակցություն, «Երկիր ծիրանի» կուսակցություն«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, «Օրինաց երկիր» կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն եւ «Երևանցիներ» դաշինք: Ընտրողների ցուցակը ՀՀ ոստիկանության կայքում կտեղադրվի սեպտեմբերի 3-ին՝ ներբեռնելու հնարավորությամբ: Մինչ այդ, արդեն իսկ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը ԿԸՀ-ին է ներկայացրել Երեւանի ընտրողների թիվը, որը կազմում է 853 390 մարդ: Նշենք, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ այդ թիվը եղել է 841 973:

Նշենք, որ իշխանափոխությունից հետո սրանք առաջին ընտրություններն են Հայաստանում:

kotayk

Լրահոս