28 Հունվարի, 2017

«Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժինը երեկ պատասխանել Է քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին վերաբերող մեր հարցերին։ Մենք փորձել Էինք տեղեկանալ, թե 2009 թվականից, այսինքն այդ պաշտոնում Գ. Սողոմոնյանի նշանակվելուց հետո քանի դպրոց Է սեփականաշնորհվել։ Եվ արդյոք տիկին Սողոմոնյանը սեփականաշնորհված դպրոցներում մասնաբաժին ունի։ Քաղաքապետարանի պատասխանից պարզվում Է, որ «Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցների շենքերը եղել և շարունակում են մնալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինման տակ, հետևաբար դրանց հետ կապված գործառույթները ևս կարող են իրականացվել բացառապես տվյալ կառույցի կողմից»։ «Գ. Սողոմոնյանը չի հանդիսացել և չի հանդիսանում որևէ դպրոցի շենքի ամբողջական կամ մասնակի սեփականատեր»,– նշված Է պատասխանի մեջ։

Ինչ վերաբերում Է «Վարդանանք» կրթահամալիրի հետ Գ. Սողոմոնյանի առնչությանը, քաղաքապետարանը տեղեկացնում Է, որ նա հանդիսանում Է տվյալ կրթահամալիրի հիմնադիրը, ինչն օրենքով արգելված չէ։ «Կրթահամալիրի շենքի հետ կապված էլ, տեղեկացնում ենք, որ այն վարձակալվել է 2013 թվականին «Անժելա Հարությունյանի անվան Ալմանախ կրթահամալիր» ՍՊԸ-ից»,– հավելում է քաղաքապետարանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 

 

kotayk

Լրահոս