4 Մարտի, 2018

Մարտի 9-ին «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը Երևանի «Հանուն Հայաստան Պետության» ճակատի հետ համատեղ կազմակերպում է հանրահավաք՝ մարդու իրավունքների ոտնահարման, քաղբանատարկյալներին ազատ արձակման և ներկա անօրինական իշխանությունների հեռացման վերաբերյալ:

Հանրահավաքը տեղի կունենա Ստրասբուրգում՝ Եվրախորհրդի շենքի մոտ, իսկ Երևանում՝ Ազատության հրապարակում:

Լոս Անջելեսում հանրահավաքը կազմակերպում են համատեղ երեք կազմակերպություններ՝ «Հայկական Վերածնունդ» շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղը, «Սասնա Ծռեր» Լոս Անջելեսի մասնաճյուղը և Geopolitical Club:

Հանրահավաքի նպատակն է բարձրաձայնել Հայաստանում տեղի ուենցող ապօրինությունները, մասնավորապես՝ քաղբանտարկյալների նկատմամբ անօրեն վերաբերմունքը:

kotayk

Լրահոս