28 Հունվարի, 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԺ առաջիկա ընտրություններում Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրական տարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի առաջին տեղերը կզբաղեցնեն պատգամավոր Կարեն Կարապետյանը եւ «Էյ-Սի-Փի» ՓԲԸ տնօրեն Լուսինե Մեջլումյանը: Մեջլումյանը Հանրապետական կուսակցության Ալավերդու կանաց խորհրդի նախագահն է, Ալավերդու պղնձաձուլարանի տնօրենը: Մեզ հայտնի դարձավ, որ նա մի քանի տարի էլ աշխատել է «Թեղուտ» ընկերությունում որպես ներքին աուդիտի ծառայության պետ: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Լուսինե Մեջլումյանին կարիերայի հարցում օգնել է նրա հորեղբայրը՝ Վալերի Մեջլումյանը, որն էլ Վալեքս ընկերությունների խմբում գտնվող «Արմենիան Ռափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետերն է, Սերժ Սարգսյանի մտերիմներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս