2 Մարտի, 2017
 Նախընտրական պայքարը դեռ չի սկսվել, սակայն ՀՀԿ ներկայացուցիչներն արդեն անցել են գործի: Կրքերը բորբոքված են, նյարդերը տեղի են տալիս, իրար դեմ մրցող համակուսակից թեկնածուներն արդեն ծեծկռտուքի են բռնվում:
 
  Այսօր ամենաուշագրավ ընտրատեղամասերից մեկը, որտեղ ՀՀԿ-ն ներկայանում է միմյանց մրցակից 12 թեկնածուով, թիվ 4 ընտրատեղամասն է. այն իր մեջ ներառում է Կենտրոնը, Էրեբունին, Նորք-Մարաշը և Նուբարաշենը: Հիմնական պայքարը ծավալվելու է Ասատուր Սահակյանի, Հարություն Կարապողոսյանի (մականունը՝ Սնխչի) և Գագիկ Բեգլարյանի միջև: Այո, այո, այստեղ սխալ չկա: Ճիշտ է, Գագիկ Բեգլարյան անունը քվեաթերթիկում չկա՝ նա այստեղ ներկայացված է Հակոբ Բեգլարյանի անվան տակ:
Այսօր ամենաուշագրավ ընտրատեղամասերից մեկը, որտեղ ՀՀԿ-ն ներկայանում է միմյանց մրցակից 12 թեկնածուով, թիվ 4 ընտրատեղամասն է. այն իր մեջ ներառում է Կենտրոնը, Էրեբունին, Նորք-Մարաշը և Նուբարաշենը: Հիմնական պայքարը ծավալվելու է Ասատուր Սահակյանի, Հարություն Կարապողոսյանի (մականունը՝ Սնխչի) և Գագիկ Բեգլարյանի միջև: Այո, այո, այստեղ սխալ չկա: Ճիշտ է, Գագիկ Բեգլարյան անունը քվեաթերթիկում չկա՝ նա այստեղ ներկայացված է Հակոբ Բեգլարյանի անվան տակ:
  Գագիկ Բեգլարյանն անձամբ է զբաղվում իր եղբոր քարոզարշավի բոլոր կազմակերպչական գործերով: Նա է համակարգում բոլոր շտաբերի աշխատանքները, ամեն տեղ համաձայնություններ ձեռք բերում թաղային տարբեր հեղինակությունների հետ և համագործակցության պայմաններ քննարկում։ Անգամ ասում են, որ, երբ լրագրողները փորձում են կապ հաստատել Հակոբ Բեգլարյանի հետ՝ հեռախոսազանգերին պատասխանում է Գագիկ Բեգլարյանը:
  Նրա որդեգրած այս մարտավարությունը վկայում է, որ ընտրությունների հաջող անցնելու և թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ին մեծ քանակով ձայներ բերելու դեպքում Բեգլարյանն ակնկալում է կրկին գլխավորել իշխող կուսակցության ցուցակը Երևան քաղաքի ընտրություններում և վերադառնալ քաղաքապետի սենյակ:
  Մասնավոր բազմաթիվ զրույցներում Գագիկ Բեգլարյանը նաև չի զլանում, շատ մեղմ ասած, քննադատել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այս՝ «երկուսը մեկում» գործի մեջ, պարոն Գագիկ Բեգլարյանը հավատացած է, որ ամեն ինչ լավ է դասավորվել. Կենտրոնի և Մարաշի թաղապետերը լիարժեք ենթարկվում են իրեն: Էրեբունու ընտրատարածքում ավանդաբար ձայներ հավաքող և մեծ կշիռ ունեցող Մհեր Սեդրակյանը (մականունը՝ Թոխմախի Մհեր) չմասնակցեց ընտրություններին։ Նա նույնիսկ հայտարարեց որ կպաշտպանի Գագիկ Բեգլարյանին՝ մոռանալով, որ թեկնածուն Հակոբն է: Կարճ ասած՝ դաշտը մնաց կտրիճներին, և մեկ ամսվա աշխատանքից հետո ընտանիքից մեկը կլինի ԱԺ պատգամավոր, մյուսը՝ Երևանի քաղաքապետ:
  Բայց, արի ու տես, ամեն ինչ այդպես հեշտ չի դասավորվում: Նախ, ՀՀԿ-ի ներսում պարոն Բեգլարյանն արդեն մարող աստղ է համարվում, ինչպես շատ ու շատ ՀՀԿ հնացած դեմքեր։ Նա պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով նոր սերնդին: Իսկ այդ նոր սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկը հենց Տարոն Մարգարյանն է, որն այս տարիներին ապացուցել է, որ շատ հարմար և վստահելի թեկնածու է Սերժ Սարգսյանի համար: Նկատենք նաեւ, որ ՀՀԿ-ի ներսում էլ բավականին մեծ հակակրանք է առաջացնում նույն Տարոնի դեմ տարվող հակաքարոզչությունը: Ինչ վերաբերում է թիվ 4 ըտրատարածքում Բեգլարյանների դերին, այն նույնպես գերագնահատված է: Անցած տարիների ընթացքում վերջինս իր գործելաոճով, կեցվածքով և արարքներով բավականին բացասական վերաբերմունք է կուտակել իր անձի նկատմամբ:
  Այսօր նրան գրեթե ամեն տեղ, ուր նա զանգահարում է կամ հանդիպում ունենում, դրական պատասխան են տալիս, միայն թե շուտ ազատվեն վերջինիս հետ շփումից: Հաճախ են նաև դեպքերը, երբ այդ շփումից հետո այդ նույն դրական պատասխան տվողները հասկանալով, որ Բեգլարյանի ժամանակն անցել է՝ նախընտրում են կապ հաստատել մյուս ՀՀԿ-ական թեկնածուների՝ նույն Ասատուր Սահակյանի կամ Հարություն Կարապողոսյանի հետ: Այս վերաբերմունքի բնական հետևանք է լինելու նաև ապրիլի 3-ին թիվ 4 ընտրատարածքում բացված քվեատուփերի մեջ առանց որևէ ռեյտինգային թեկնածուի օգտին նշման ՀՀԿ-ի քվեաթերթիկների առկայությունը:
  Ակնհայտ է ևս մեկ բան։ Այս ընտրությունների ժամանակ, որի լավ անցկացման համար արվել է ամեն ինչ, եւ ընտրության օրը երկրում աննախադեպ քանակությամբ դիտորդներ են լինելու, ինչպես նաեւ արտաքին շատ ու շատ հարցեր կապված են այս ընտրության որակի հետ, ապա եթե որեւէ մեկն արջի ծառայություն մատուցի նախագահ Սարգսյանին, վերջինս առիթը բաց չի թողնի հաշվեհարդար տեսնելու նրա հետ, անկախ այն բանից, թե տվյալ անձը ՀՀԿ-ի համար քանի ձայն կբերի:
politik.am
kotayk

Լրահոս