10 Փետրվարի, 2017

Նախընտրական շրջանակում կրքերը գնալով թեժանում են։ Մասնավորապես, Ավան վարչական շրջանում ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը անում է ամեն ինչ, որպեսզի համոզի իշխանություններին, որ իրենից լավը չկա: ԴԱՀԿ նախկին պետը նախընտրական մրցավազքը դեռ չհայտարարված մարտի է նետվել: Ամեն անկյունում շտաբ է բացել ու մարդկանց է հավաքագրում: Մեր տեղեկություններով նա նաև պատրաստվում է վերաբացել ամսիներ առաջ փակված «Քեթրին» սուպերմարկետը, որը գտնվում է Ավան համայնքում: Միհրան Պողոսյանը այս կերպ փորձում է նոր մարդկանց կապել իրեն ու նաև սուպերմարկետն օգտագործել քաղաքական նպատակով և հաճախորդների շրջանում քարոզչություն իրականացնել:

kotayk

Լրահոս