1 Դեկտեմբերի, 2016

Արմեն Սանթրոսյանը Դիլիջան համայնքի ղեկավար է գրեթե տասը տարի: Այս տարիների ընթացքում քաղաքապետի կողմից կատարվել է մի շարք բարեփոխումներ և վերանորոգումներ, որի վառ ապացույցը մենք տեսնում ենք Դիլիջանում:

Mnews.am-լրագրողի հետ հարցազրույցի ընթացքում Ա. Սանթրոսյանը ներկայացրեց քաղաքի տեսլականը և համառոտ նկարագրեց ապագա ծրագրերն ու իրականացվող միջոցառումները:

 Պարոն Սանթրոսյան Ձեր  պաշտոնավարման  այս 10  տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններեն կատարվել համայնքում:

  Մեկ տասնամյակ առաջ ստանձնելով քաղաքի ղեկավարությունը, ի սկզբանե իմ առջև նպատակ դրեցի քաղաքը դարձնել այնպիսի մի վայր, որտեղ բնակիչները կապրեն անհոգ ու չեն ունենա որևէ դժվարություն: Քաղաքի համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից էր սողանքները, որն արդեն կարող ենք կարգավորված համարել: Մոտ մեկուկես կիլոմետր, քաղաքի սողանքային հատվածում, դրվել է դրենաժային թունելներ, որով հեռացվում է հակասողանքային ջրերը: Այս տարիներին քաղաքապետարանը շատ մեծ ուշադրություն է դարձրել բազմաբնակարանային շենքերի վերանորոգմանը: Բարձրահարկ շենքերի շքամուտքեր են վերանորոգվել: Ջրագծերի բարելավման աշխատանքներ ենք կատարել, որոնք գտնվում էին անմխիթար վիճակում: Այսօր քաղաքն ունի 24 ժամյա ջրամատակարարում:
Համայնքի միջոցներով կառուցվել  է երկրագիտական թանգարան-պատկերասրահի նոր շենքը և քաղաքային ամֆիթատրոնը: Մեզ համար շատ մեծ ձեռքբերում էր Կենտրոնական բանկի չորս վարչությունների աշխատակիցների, մոտ 100 ընտանիքների տեղափոխումը Դիլիջան: Դա փոխեց բնակիչների առօրյան և կենսակերպը: Արդեն 6 գյուղական համայնքերում  նպաստում ենք աղբահավաք մեքենաների կանոնավոր աշխատանքին: Կիրառվում են տարբեր տեխնիկաներ և ՛ գյուղական համայնքներում և քաղաքում: Մոտալուտ ժամանակներում կբարելլավի և ավելի օրինաչափորեն կաշխատի  կոմունալ աշխատանքները: Մի քան ամսից հեղաշրջող փոփոխությունների առաջ կկանգնենք, կապված՝ սպասարկման ոլորտի հետ: 

Մանկական խաղահրապարակները ԻՖԱԴ-ի մեծ ծրագրերով ենք վերակառուցել և կատարել շինարարական աշխատանքները: Թախտա թաղամասում ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ են իրականացնում, շուտով ավարտական աշխատանքները տեսանելի կլինի: 

Նշեմ նաև, որ Կենտրոնական բանկի միջոցներով քաղաքում կառուցվել են գիշերատներ, հյուրանոցներ և մանկապարտեզ: Ստեղծվել են էլեկտրոնային գրադարան, օտար լեզուների ուսուցման կենտրոն: Քաղաքը հայտնվեց կիզակետում, երբ այստեղ  գործող ՏՏ ոլորտի կրթական դպրոցները հաստատվեցին՝ Այբ, Թումո, իրենց հերթին և՛ ապահովվում են  մեր ապագա սերնդի գիտամշակութային կրթվածությունը, և՛ աշխատատեղի խնդիր են լուծում:Դպրոցները բացի 2-ից մնացածը վերանորոգված է, մանկապարտեզները ութն են, հաճախում են մոտ 800 երեխա, սահմանված է 5000 դրամ ամսական վճար, սակայն ունենք սահմանված զեղչային ճկուն համակարգ: 

 Ունենք երիտասարդական խմբեր և  իրենց կողմից առաջարկվող միտք փորձում ենք իրականություն դարձնել, կամ ինչ-որ կերպ օգտակար լինել: Օրինակ կարող եմ բերել մեր մի քանի ակտիվ երեխաներին, ովքեր իրենց աշխատասիրության շնորհիվ, կարողացան զբաղվել հեծանիվի վարձույթային աշխատանքերով, և հանգանակություն անել, և հավաքված գումարով վերանորոգել 4-րդ դպրոցի դահլիճը: Ամեն ինչ անում են համայնքում իրենց դրսևորելու համար: Նրանց պետք է ոգևորենք, որպեսզի կարողանանք պտուղները քաղել:

706192

Նոյեմբերի 24-ին Գործադիր մարմնի  նիստում հավանության է արժանացրել Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգը: Կառավարությունը ներկայացրեց, որ ծրագրի հայեցակարգի ընդունումը պայմանավորված է պատմամշակութային հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման բնագավառում պետական քաղաքականության մեկ միասնական մոտեցումների մշակման ապահովման և իրականացման անհրաժեշտությամբ: Որոշմամբ կսահմանվեն Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման միջոցառումների շրջանակում ծրագրային կարգավորման հստակ պահանջներ` քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ու պատմականորեն ձևավորված կերպարի վերականգնման նպատակով քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի կազմման համար: Այդ նախագծի համաձայն`մշակույթի նախարարությունը եռամսյա ժամկետում պետք է կառավարությանը ներկայացնի «Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագիրը»:

 Իսկ ինչպիսի՞ն են Ձեր փոխհարաբերությունները Ձեր ղեկավարած քաղաքի բնակչության հետ:

-Դիլիջանցիների հետ իմ հարաբերությունները զուտ մարդկային է: Նրանք ինձ ընտրել են ոչ թե անուն և փառք տալու համար,այլ որպեսզի ծառայեմ մեր քաղաքին ու այնտեղ ապրող բնակչությանը: Ես սիրում եմ Դիլիջանը , դիլիջանցուն , ապրում եմ նրա ներկայով ,ապագայով: Դիլիջանի ներկան ու այն ամենն ինչ արվել է իմ սիրելի քաղաքում, իմ քաղաքապետ լինելու ընթացքում նաև իմ կենսագրությունն  է , իմ բարոյականությունը:  Աշխատանքի արդյունք եմ համարում տարեց տարի քաղաքում ստեղծվում են մնայուն շինությունները, զարգանում է կրթա-մշակույթային կյանքը: Եթե 10 տարի առաջ այստեղ գրեթե անհնար էր գտնել 4-5 աստղանի հյուրանոցներ, գիշերատներ և մշակութային այլ հաստատություններ, ապա այսօր Դիլիջանում առկա է ցանկացած պայման թե՛ զբոսաշրջիկների, թե՛ բնակիչների համար: Տարեկան 300.000 զբոսաշրջիկ է այցելում Դիլիջան՝ հմայվելու դրախտային բնությամբ:      Այո՛, մեր քաղաքը լինելով առողջարանային հանգստի գոտի, զբոսաշրջիկների կողմից մեծ ուշադրության է արժանանում հատկապես՝ ապրիլ – մայիս ամիսներից մինչև հոկտեմբերը: Եթե նախկինում երկու ամսվա կտրվածքով էինք ունենում հյուրեր, ապա հիմա շարժվելով նորարարական  մեթոդներով  մեր հյուրերին կարողանում ենք հրամցնել կատարյալը, հարմարավետն ու ընտանեկանը: Մենք ծրագրերով անդրադառնում ենք նաև, հյուրանոցային համալիրների հարևանությամբ գտնվող փողոցների բարեկարգման աշխատանքներով զբաղվել:

 Դուք գո՞հ եք Ձեր կատարած աշխատանքից, ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ խանգարելավելի լավ աշխատել:

-Ես չէ որ պետք է ասեմ, ինձանից մեր բնակչությունը պետք է գոհունակություն հայտնի: Տարիների ընթացքում զգացել եմ այդ գոհունակությունը ընտրությունների եւ բնակիչների այցելությունների միջոցով:

 Ո՞րն է Ձեր պաշտոնավարման երկարակեցության գաղտնիքը: 

-Քաղաքապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, պետք է մի կուսակցության ներկայացուցիչ լինես, քանի որ, ես ՀՀԿ-ի ներկայացուցիչ եմ, ՀՀԿ-ն այսօր իշխող կուսակցություն է, եւ երկրում բոլոր թերությունների համար ՀՀԿ –ն էլ մեղավոր չէ, բարդում են եւ այսօրվա իշխանության եւ քաղաքապետի վրա: Հիմնական գրավական այն է, որ ես հասկանում եմ դիմացինի խնդիրները: Կարող է չօգնենք, իր բարձրացած հարցին լուծում չտանք, բայց այնպես ենք քաղաքացուն ճանապարհ դնում, որ մեզանից գոհ հեռանում է:

 Չէ, որ քաղաքի բնակիչներն են Ձեզ ընտրում, դուք պետք է պաշտպանեք բնակիչների շահերը: 

-Եվ բնակչության շահերն ենք պաշտպանում, եւ կուսակցության շահերը: Այս երկուսի շահերը մենք պետք է համադրված առաջ մղենք: Դրա համար օգուտա տալիս որպես կուսակցության ներկայացուցիչ, օգնում է քաղաքանությունը իրակացնել տեղում: 

Իրականում մինչև այսօր շատ բան է արվել քաղաքի համար և դեռ շարունակում ենք իրականացնել: Մի քանի տարուց կունենանք մեզ համար երազելի դարձած Դիլիջան քաղաքը:

kotayk

Լրահոս