29 Դեկտեմբերի, 2016

Նորաբաց համայնքը գտնվում է Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 4 կմ հյուսիս:  Նախկինում ունեցել է Ենգիջա անվանումը և Նորաբաց է վերանվանվել 1978 թ-ին: Համայնքում  կա  Տեր Հոր կողմից օծությունը ստացած եկեղեցի, որը կառուցվել է համայնքապետի ընկերների, եղբայների,  ընտանիքի օժանդակություններով: 

Համայնքապետի հետ զրուցելու և համայնքում տիրող հոգեսերին, խնդիրների ծանոթանալու նպատակով այցելեցինք Նորաբաց համայնք:

 – Պարոն Գալստյան 2002թվականից ստանձնել եք պաշտոնը, որքանո՞վ եք այդ տարիների աշխատանքը արդյունավետ համարում:

 – Գիտեք, այսօր միայն ստատիկ ծրագրերն ու առաջադրանքները  չեն, որ պետք է գյուղապետին ուղղորդի աշխատանք անելուն: Եթե չունեցար ներքին կարգապահություն և կանոնակարգվածությունը, ապա յուրաքանչյուր քայլ միտված է ձախողման: Այսօր մեր համայնքն ունի դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց, կարելի է ասել նորմալ  կենսական պայմաններ, իսկ հետագայում կփորձենք էլ ավելի մեծ հավելումներ անել: Ի վերջո առաջադրվել եմ մեկ նախաբանով՝ պիտանի լինել գյուղացուս ու ձայնը լսելի դարձնել համայն հայությանը: Յուրաքանչյուր լումա, որ ներդնում ենք համայնքի համար, մեզ գյուղի լիարժեք բնակիչ ենք համարում:

 -Իսկ համայնքն ինչպիսի՞ խնդիրների առաջ է կանգնած:

– Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան, ճանապարհների վերանորոգումը , բուժամբուլատորիայի կառուցումը: 

 -Ինչպիսի՞ն է  համայնքի գյուղատնտեսական զարգացվածության աստիճանը:

-Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողեր կազմում է 185հա: Համայնքի հողերի հիմնական մասը օգտագործվում են որպես վարելահողեր`զբաղեցնելով մոտ 115հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 16հա և 36հա: Զբաղվում ենք այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Ինչպես նաև մշակում ենք ջերմասեր բանջարաբոստային կուլտուրաներ, հացահատիկ: Իսկ արդյունաբերություն որպես այդպիսին չկա:

-Ինչպիսի՞ ծրագրեր ունեք իրկանացնելու  հաջորդ տարվա ընթացքում:

  -Առաջնահերթ ավարտին հասցնել ցերեկային լուսավորությունը, երկրորդային փողոցներում հարթեցումներ իրականացնել, ունենք մոտ 16-17 կմ փողոցների խճապատման թերրի աշխատանքներ, որոնց կանդրադառնանք հաջորդ տարի և  4կմ երկարությամբ ասֆալտ կենտրոնական փողոցում:Համայնքի երթուղայինի աշխատանքը կգնահատեի նորմալ, բավարար.  54 համարի երթուղին է աշխատում, ինչպես նաև Երևան-Մասիս, ավտոբուսների ուղությունները, բայց կարելի էր անդրադառնալ նաև երթևեկությանը:

Ինչպիսի՞ն է Ձեր փոխհարաբերությունները աշխատակազմի և բնակիչների հետ:

 -Աշխատավայրում իմ բոլոր աշխատակիցներն ինձ համար ընկերներ են, և ես այս հանգամանքը նվաստացնելու որևէ միտում չունենալով, պիտի ասեմ, որ մենք ավելի շատ գործընկերներ ենք: Ես ունեմ ընկերներ, ում հետ կյանքի երկար ճանապարհ եմ անցել` մանկական տարիներից մինչև այս 50 տարիները: Ապրել ենք իրար հետ, անցել ենք շատ տարբեր ուղիներով, բարդություններով և մնացել ընկերներ: Արդեն այն տարիքում ենք, որ ամեն ինչին նայում ենք ավելի իրական հայացքով, գույները տեսնում ենք ավելի ճիշտ: 

Ամանորին ընդառաջ  մաղթանքս է հայ ժողովրդիս առողջություն, խաղաղություն, բեղմնավոր աշխատանք, դրանով մարդիկ հպարտ կապրեն և ավելի արժանավոր:

kotayk

Լրահոս