6 Հուլիսի, 2017

Այսօր «Հրապարակ» թերթը կրկին անգամ անդրադարձել էր Արարատի մարզում տիրող խառնաշփոթ իրավիճակին: Այս անգամ ևս ընգծելով՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի վերաբերմունքը՝  «Ծառուկյան դաշինք»-ի անդամների նկատմամբ:

Mnews.am-ը կապ հաստատեց Նոր Խարբերդի համայնքապետ Կամո Կակոյանի հետ և փորձեց անդրադառնալ  «Ավշարի Գրիգորյանները մարզը հավաքել են բռի մեջ»  հրապարակմանը, ով լսելով հարցը, հերքեց լուրը և հավելեց հետևյալը. «Գրիգորյանների հետ իմ հարաբերությունները շատ ջերմ  է, նույնիսկ ավելին ՝երբևիցե չի եղել դեպք, որ խնդրով մոտենամ և մերժվեմ, ընդհակառակը՝ միշտ ընթացք է տրվել գործին: Եվ բացի դա, այն շինարարական աշխատանքները, որը կապվում է իմ և մարզպետի հետ, իրականությանը չի համապատասխանում:

Ասեմ ավելին, ինձ ոչ-ոք չի մոտեցել և չի զգուշացրել: Գրիգորյան եղբայրները մարզում ունեն բարձր վարկանիշ, չգիտեմ ում մտահղացումն է անընդհատ իրենց անունը կապեն այս կամ այն  վատ իրադարձությունների հետ»-,իր խոսքում նշեց համայնքապետը։

Նոր Խարբերդ համայնքում այս պահի դրությամբ ասֆալտապատման աշխատանքներ են իրականանում մարզպետի նախաձեռնությամբ և միջնորդությամբ:

kotayk

Լրահոս