27 Փետրվարի, 2018

Երևանի քաղաքապետարանը «Երևանի Կոնյակի գործարան» ընկերությունից « Էրեբունի –Երևան -2799»  անվանումով (հոբելյանական լոգոյով)  500 շիշ կոնյակ է գնել: Գնման պայմանագիրը կնքվել է 2017 թվականի սեպտեմբերի 27-ին: Կոնյակները պետք է մատակարարվեին մինչև նախորդ  տարվա հոկտեմբերի 5-ը: Պայմանագրի գինը կազմել է 11 միլիոն 850 հազար դրամ: Այսինքն՝ յուրաքանչյուր շիշը 23700 դրամ է:

yerevan-3

Գնման փաստաթղթից տեղեկանում ենք, որ  « Էրեբունի –Երևան -2799» հոբելյանական կոնյակի տարողությունը 0.75 մլ է:Բացի սրանից, այս կոնյակը պետք է պատրաստված լինի միջինը ոչ պակաս 10 տարի հնացում ունեցող կոնյակի սպիրտներից՝ ստացված ՀՀ տարածքում աճեցրած խաղողի որոշակի սորտից։ Ի դեպ, Երևանի քաղաքապետարանը նաև նախորդ տարիներին է նման գնում կատարալ։ 2016 թվականին կնքված պայմանագրով ևս քաղաքապետարանը 500 շիշ կոնյակ էր գնել:  Պայմանագրի արժեքը նույնքան էր կազմել՝ 11 միլիոն 850 հազար դրամ: Սոնա Վարդանյան Իրավաբան.net

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/183391.html
© iravaban.net կայք

kotayk

Լրահոս