15 Հոկտեմբերի, 2021

Գործարար, «Ալյանս» կուսակցության անդամ Տիգրան Արզաքանցյանը գրում է. «Ես հաճախակի եմ այցելում մեր սահմաններ, զրուցում զինվորների հետ: Ուղղակի ապշում ես, երբ նրանք պատմում են, թե ինչպես ադրբեջանցիները կարող են անարգել մտնել մեր տարածքները, փորձել այն զավթել և նույնիսկ լկտիաբար գերի վերցնել մեր զինվորներին: Այդ հարցերը պահանջում են անհապաղ լուծում:
Մենք պետք է առաջին հերթին վերականգնենք մեր սահմանների անվտանգությունը, ինչը պահանջում է զգալի ներդրումներ: Իսկ ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է, որ զարգանա և հզորանա մեր տնտեսությունը: Դա շատ կարևոր հարց է, առանց սահմանների անվտանգության ապահովման չի կարող գոյատևել որևէ պետություն»:

Այսօր Հայաստանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը և միջազգային բոլոր հարթակներում դիվանագիտական պայքար ծավալի` բարեկամ պետությունների կողմից Արցախի ճանաչման համար: Պետք է վերագործակցենք Մինսկի խմբի եռանախագահության աշխատանքները` հասնելով հակամարտության կարգավորման նոր մակարդակի: Անցած 44-օրյա պատերազմը ընթացավ միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ, երեկ տեղի ունեցածը կատարվեց խաղաղապահների ներկայությամբ։ Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք պետք է միջազգային բոլոր հարթակներում գործենք Արցախի տարածքների դեօկուպացիայի եւ Ադրբեջանին միջազգային հանցագործ ճանաչելու ուղղությամբ:

Մենք գտնում ենք, որ անընդունելի է զբաղվել սահմանների ապաշրջափակման խնդրի լուծումով, երբ հարեւան պետությունները` Ադրբեջանը և Թուրքիան թշնամաբար են վերաբերվում մեզ: Ինչպե՞ս կարելի է ապաշրջափակել ճանապարհները եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատել այն երկրի հետ, որը ներխուժել է մեր ինքնիշխան երկրի տարածք` զավթելով այն, և չի ուզում դուրս գալ:
Միայն այն ժամանակ կզբաղվենք ապաշրջափակումով, երբ հարգեն մեր պետությունը և մեր իշխանությանը:

Իսկ այս ամենին պետք է հասնենք որքան հնարավոր է արագ»:

kotayk

Լրահոս