5 Դեկտեմբերի, 2016

«Չէի ուզում, չէի գալիս»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին նման պատասխան տվեց ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը : Նա տևական ժամանակ է չէր գալիս խորհրդարան, լրագրողների հարցին, թե ինչո՞ւ էր բացակայում, պատասխանեց. «Հարցեր կային, հարցեր»:

Հարցին, թե այդ հարցերը կապվա՞ծ էին իր տան խուզարկության հետ, նա պատասխանեց. «Մեր տունը ոչ մեկ էլ չի խուզարկել, իսկ հարցերը ձեզ չի վերաբերում, իմ հետ կապված ա, ես ձեզ չեմ ասում»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ կառավարություն է փոխվել, միգուցե դրա համա՞ր ինքը չի հաճախում խորհրդարան, նա պատասխանեց. «Իմ համար ինչ կփոխվի, դա կապ չունի, ես ինքս ինձ գիտեմ և բոլորին ընդունում եմ այնպես, ինչպես իրենք կան»:

kotayk

Լրահոս