3 Նոյեմբերի, 2016

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանության նախընտրական շոուն շարունակվում է: Երեկ կրկին բախվեցինք դրա դրսեւորումներից մեկին` Սերժ Սարգսյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության, «կարմիր գծերի» եւ արագաչափ սարքերի պատասխանատուներին հերթական խորհրդակցության էր հրավիրել: Հանձնարարականներ տվեց կառավարությանը, ոստիկանապետին, Երեւանի քաղաքապետին, արդարադատության նախարարին… անգամ վերջնաժամկետ ներկայացրեց: «Նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի, նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ստեղծումը»,- ասաց նա: Իհարկե, առաջին անգամ չէ, որ Ս. Սարգսյանն գնում է այս կամ այն գերատեսչություն եւ խրատահանդիմանական բնույթի ելույթներ ունենում:

Իսկ ի՞նչ փոխվեց 2015-ի սեպտեմբերի 11-ին ՃՈ-ում անցկացված նույնաբովանդակ խորհրդակցությունից, դաստիարակչական «ապտակներից» հետո: Էական ոչինչ: Միայն ներկա պաշտոնյաների անունները: Նույնիսկ պաշտոնապես չի պատճառաբանվել, թե մինչ օրս հեռացված ՀՀ ճանապարհային 2 ոստիկանապետերի պաշտոնանկության պատճառն ինչն էր: Եւ, վերջապես, ո՞ւմ հրահանգով են չարաբաստիկ գերթանկարժեք արագաչափերը եւ տեսախցիկները ներմուծվել եւ տեղադրվել Հայաստանում: Իհարկե, նույն Սարգսյանի: Հիշեցնենք, որ «կարմիր գծերի» «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկեր Միքայել Հարությունյանին, որը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին է: Իսկ արագաչափերի` «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի անունը կապվում է Սերժ Սարգսյանի ընտանիքի` մասնավորապես փեսայի` Միքայել Մինասյանի անվան հետ:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս