2 Սեպտեմբերի, 2017

Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական երկու պետությունների ղեկավարներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:

Միջոցառումներին մասնակցում էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից եւ հյուրեր արտերկրից:

kotayk

Լրահոս